Քարվաճառում թեթև երկրաշարժ է գրանցվել
24/09/2012 10:38
Նմանատիպ
Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում են Հայաստանի ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»-ից:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 46.140:
Հետևեք մեզ նաև Telegram-ում