Երեկ կայացել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը. Աբովյանում ընտրվել է Կ.Գուլոյանն, իսկ Սևանում՝ Ռ.Ղուկասյանը
Նմանատիպ
Հայաստանի հինգ մարզերում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցել է ընտրողների 53,31 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 29.79 տոկոսը (42.552 ընտրողից`12.675-ը):
Ըստ նախնական արդյունքների՝ Աբովյանի քաղաքապետ է վերընտրվել Կարապետ Գուլոյանը, եւմ օգտին քվեարկել է 10 հազար 186 ընտրող, իսկ մյուս թեկնածու Արտաշես Նորիկի Մեհրաբյանի օգտին՝ 1778 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 791, անճշտությունների չափը՝ 0:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Իսկ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետի ընտրություններում անցել է Ռուդիկ Ղուկասյանը, որը հայտնի է Ուդո մականունով: Նա միակ թեկնածուն է եղել, և նրա օգտին, ըստ ԿԸՀ նախանական տվյալների, քվեարկել է 7 203 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 49.90%-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում