«Մեծ սաղավարտ» մրցաշարի առաջին տուրում Լ.Արոնյանը կխաղա Կարյակինի հետ
24/09/2012 11:46
Նմանատիպ
Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը Սան Պաուլոյում (Բրազիլիա) եւ Բիլբաոյում (Իսպանիա) անցկացվելիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:
Ինչպես հաղորդում է Շխամատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Սան Պաուլոյում տեղի ունեցավ «Մեծ սաղավարտ»-ի վիճակահանությունը: Նրա արդյունքներն այսպիսին են.
1. Անանդ, 2. Արոնյան, 3. Կարուանա, 4. Կարլսեն, 5. Կարյակին, 6. Վալեխո:
Այսպիսով, այսօր, առաջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղում է Կարյակինի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում