«Մեծ սաղավարտ» մրցաշարի առաջին տուրում Լ.Արոնյանը կխաղա Կարյակինի հետ

Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը Սան Պաուլոյում (Բրազիլիա) եւ Բիլբաոյում (Իսպանիա) անցկացվելիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:

Ինչպես հաղորդում է Շխամատի ֆեդերացիայի պաշտոնական  կայքը, Սան Պաուլոյում տեղի ունեցավ «Մեծ սաղավարտ»-ի վիճակահանությունը: Նրա արդյունքներն այսպիսին են.

1. Անանդ, 2. Արոնյան, 3. Կարուանա, 4. Կարլսեն, 5. Կարյակին, 6. Վալեխո:

Այսպիսով, այսօր, առաջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղում է Կարյակինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում