«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արա Գյուրջյանը
24/09/2012 15:58
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։
Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վերոնշյալ պաշտոնից վարչապետի որոշմամաբ աշխատանքից ազատվել էր նախկին քաղաքակետ, այժմ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում