Դոնեցկում հայկական նոր եկեղեցի կհիմնվի
24/09/2012 16:08
Նմանատիպ
Դոնեցկում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել նոր հայկական եկեղեցու օծման և հիմնակերքի արարողությունը:
Ուկրաինական Analitika.at.ua կայքի հաղորդմամաբ՝ միջոցառմանը ներկա են Ուկրաինայում ՀՀ Արտակարգ ու Լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի ՀԱԵ թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Գրիգորիս Բունաթյանը, հայ հոգեվորականության ներկայացուցիչները, Դոնեցկում Հայաստանի պատվավոր հյուպատոս Կարեն Յալոյանը, տեղական իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչները:
Անդրանիկ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել եկեղեցիների կառուցմանը: «Դրա վառ ապացույցն են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական եկեղեցիները, որ մենք ժառանգել ենք մեր նախնիններից»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում