ՀՀ Ֆինանսների Նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր, և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել [email protected] մեկ օրինակը’ [email protected]) էլեկտրոնային հասցեով մինչև ս.թ. հոկտեմբերի 9-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում