Բնապահպանության նախարարը հանձնարարել է ուսումնասիրել «Խոսրովի անտառ»-ի դեպքը
24/09/2012 17:58
Նմանատիպ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում