Քննարկվել են տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները Հայաստանի և Սերբիայի միջև
Նմանատիպ
Սեպտեմբերի 20-ին Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեցին մեր երկրների ավանդական բարեկամական կապերը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներառյալ’ տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները: Արտահայտվեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հարցում երկկողմ հետաքրքրվածությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման առթիվ:
Իվան Մրկիչը, ընդունելով ՀՀ դեսպանի կողմից փոխանցված’ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի’ Հայաստան այցելելու հրավերը, հայտնեց մինչև ընթացիկ տարվա վերջ այցն իրականացնելու վերաբերյալ իր տրամադրվածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում