«Հայկական ժամանակ». ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով, համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը զրո ձայն է ստացել
Նմանատիպ
Այս կիրակի Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 318 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով այս ընտրական գործընթացը ևս կարելի է համարել ավարտված: Մինչ այս’ սեպտեմբերի 9-ին էլ Արարատի, Արմավիրի, Լոոու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի 481 համայնքներում էին ՏԻՍ ընտրու֊ թյուններ անցկացվել: Նշված երկու օրերին հանրապետության 914 համայնքներից 799-ում կամ մոտ 90 տոկոսում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Այս համայնքների 641-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես, ըստ անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների, Հայաստանի 641 համայնքներից 404-ում կամ 64 տոկոսում համայնքի ղեկավարները ՀՀԿ-ական են, 55-ում կամ 9 տոկոսում’ ԲՀԿ-ական, 31-ում կամ 5 տոկոսում’ ՀՅԴ-ական, 12-ում կամ 2 տոկոսում’ ՕԵԿ-ական:
Անցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի մեկ կամ երկու թեկնածու են ունեցել նաև «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՌԱԿ-ը, ՄԻԱԿ-ը, ԺԱԿ-ը, ՀԿԿ-ն ռ «Ժողովրդավարական Հայրենիքը»: Նրանցից հաջողություն է ունեցել միայն ԱԻՄ-ը, որի միակ թեկնածուն’ Տավուշի մարզի Նավուր համայնքի գործող ղեկավար Մրամ Նիգոյանը, պահպանել է իր պաշտոնը:
Ի դեպ, կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում աննախադեպ փաստ է արձանագրվել, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը զրո ձայն է ստացել: Սա նշանակում է, որ անգամ տվյալ թեկնածուն իր օգտին չի քվեարկել կամ նրա լրացրած քվեաթերթիկն անվավեր է համարվել: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն’ համայնքի ղեկավարի թեկնածու կարող են գրանցվել միայն տվյալ համայնքում վեց ամսից ավելի հաշվառված քաղաքացիները: Դեպքն արձանագրվել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում: Իսկ այս արտառոց դեպքի «զոհը» Միրաքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Մարտիրոսյանն է եղել: Նրա միակ մրցակիցը’ անկուսակցական Ալիկ Նամոյանը, 39 քվեով դարձել է Միրաքի գյուղապետ: