«Ժողովուրդ». Ղուկասյանի եղբորորդին ևս առաջադրվել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում
25/09/2012 08:29
Նմանատիպ
Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ավագանու ընտրություններում բավական ուշագրավ պատկեր է գրանցվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին’ Գեորգի Ղազարյանը ևս առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն չի ընտրվել, նա ստացել է ընդամենը 423 քվե: Թերթը տեղեկացնում է, որ Գեորգի Ղազարյանն անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդու’ Սպարտակ Ղուկասյանի’ Գյումրու կենտրոնում արձակված կրակոցների առնչությամբ հարուցված քրեական գործով: Դեպքից հետո նրան նույնիսկ կալանավորել էին: Ի դեպ, ավագանու թեկնածուներից պարտվել են նաև Ղուկասյանի թիմի այլ ներկայացուցիչներ’ Դրաստամատ Ձվակերյանը, Հենրիկ Պողոսյանը, Չուբար Զարգարյանը և այլք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում