«Առավոտ». Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին
Նմանատիպ
Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը’ Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին’ անդրադառնալով տնտեսական խնդիրներին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկեր’ անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու և գումար վերադարձնելու, [այսպես կոչված’ «ատկատի»] բիզնես վարկ և նորմալ շահույթ ունենալ: Դրվածքն է այդպես, կամ պիտի լավ կապեր ունենաս վերևներում, կամ էլ պիտի վերը նշված «ատկատը» տաս, որից հետո միայն կարող ես մտածել արտադրանքի մասին, որն էլ, իր հերթին, արդեն անորակ է, քանի որ այս ամենի հետևանքով բարձրորակ արտադրանքից գրեթե շահույթ չի մնում: Սա է պատճառը, որ գործարարին ձեռնտու է դրսից ներմուծել ամեն ինչը բարձր գներով, երկար ճանապարհածախսով, մի 10%-ը’ «ատկատով», մի 10-ն էլ’ իրեն պահելով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում