Լ.Արոնյանը հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտի» մրցաշարը
25/09/2012 11:09
Նմանատիպ
Շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին փուլում գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի նկատմամբ:
Այս փուլի մյուս պարտիաներում իտալացի Ֆաբիանո Կառուանան անսպասելի հաղթել Է աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող նորվեգիացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենին, իսկ աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը միավորը կիսել Է իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարն ընթանում է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում. այն կավարտվի սեպտեմբերի 29-ին, իսկ երկրորդ մրցաշարը կկայանա Իսպանիայի Բիլբաո քաղաքում հոկտեմբերի 8-13-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում