Օծվել է Ծովինար համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին
Նմանատիպ
Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունյաց թեմի Ծովինար համայնքի հավատացյալ ժողովրդի կյանքում կատարվեց վաղուց սպասվածը՝ օծվեց համայնքի Ս. Աստվածածին եկեղեցին:
Եկեղեցին կառուցվել էր 1900 թ. Մշից ներգաղթած ժողովրդի կողմից: Խորհրդային տարիներին այն վերածվել էր թունաքիմիկատների պահեստի, որի հետևանքով անհնարին էր դառնում եկեղեցում երկար գտնվելը: Այս տարվա ընթացքում եկեղեցին հիմնովին վերակառուցվեց նույն ոճով ՝ վերականգնման կանոնների համաձայն:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամլո ծառայությունից, եկեղեցու օծումը կատարեց թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հավարտ արարողության եկեղեցու բարերար, ՀՀ ԱԺ պատգամավոր տիար Հակոբ Հակոբյանին Սրբազան Հայրը փախանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության գիրը և Հայ Եկեղեցու բարձրագույն պարգև’ «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:
Օծման հանդիսությանը ներկա էին ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և հազարավոր ծովինարցիներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում