Հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 182.379 հաշմանդամ
25/09/2012 13:52
Նմանատիպ
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 182.379 հաշմանդամ:
Ինչպես հայտնում է Panorama.am-ը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ նրանցից 11057-ը 1-ին խմբի հաշմանդամ են, 86402-ը`2-րդ, 76764-ը`3-րդ խմբի:
Մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաների թիվը 8156 է:
Կիսամյակի ընթացքում բժշկասոցիալական փորձաքննությանն է ենթարկվել 38654 անձ, որից 8827 առաջնակի քննվողներն են, 29827-ը` կրկնակի փորձաքննվողները:
Առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 8263 անձ, նրանց 4.5%- սահմանվել է 1-ին, 32,5%-ին 2-րդ, 55,6%-ին 3-րդ խումբ, իսկ 6,4% հաշմանդամ երեխաներ են: 29827 վերափորձաքննված անձանցից 2,9%-ը հաշմանդամ չեն ճանաչվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում