Հ.Հովհաննիսյանը հաստատել է. Նա իր թեկնածությունը կառաջադրի Երևանի թիվ 1 ընտրատարածքում
25/09/2012 16:05
Նմանատիպ
ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ առաջիկայում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել կա’մ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, կա’մ էլ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում:
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը հայտնեց իր վերջնական որոշման մասին. ՀՔՄ նախագահը իր թեկնածությունը կառաջադրի Երեւանի թիվ 1 ընտրատարածքում:
Հովհաննիսյանը հայտնեց, որ հոկտեմբեր ամսից քաղաքագետների միությունը նոր քննարկումներ է սկսելու նախագահական ընտրություններին ընդառաջ, իսկ իր ներկայությունն այդ ծրագրին պարտադիր է, ուստի ֆիզիկապես պետք է լինի Երեւանում, այդ իսկ պատճառով էլ առաջադրվելու է թիվ 1-ում:
Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքում է պատրաստվում առաջադրվել նաեւ «Ժառանգության» վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում