Հ.Հովհաննիսյանը հաստատել է. Նա իր թեկնածությունը կառաջադրի Երևանի թիվ 1 ընտրատարածքում

ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ առաջիկայում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել կա’մ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, կա’մ էլ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում:

Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը հայտնեց իր վերջնական որոշման մասին. ՀՔՄ նախագահը իր թեկնածությունը կառաջադրի Երեւանի թիվ 1 ընտրատարածքում:

Հովհաննիսյանը հայտնեց, որ հոկտեմբեր ամսից քաղաքագետների միությունը նոր քննարկումներ է սկսելու նախագահական ընտրություններին ընդառաջ, իսկ իր ներկայությունն այդ ծրագրին պարտադիր է, ուստի ֆիզիկապես պետք է լինի Երեւանում, այդ իսկ պատճառով էլ առաջադրվելու է թիվ 1-ում:

Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքում է պատրաստվում առաջադրվել նաեւ «Ժառանգության» վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում