Վարչապետ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
25/09/2012 17:58
Նմանատիպ
Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա’ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում