Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբն ուսումնասիրություն կանցկացնի Խոսրովի արգելոցում
Նմանատիպ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը գործուղվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց’ տեղում ուսումնասիրելու էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա տեսանյութը և հոդվածը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, այս պահի դրությամբ իրականացվում է ուսումնասիրման աշխատանքներ, ինչի արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:
Հիշեցնենք, որ երեկ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգել էր այն մասին, որ արգելոցում հայտնաբերվել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, ինչպես նաև մի քանի կենդանու մորթված դիակներ: Նշվում էր նաև, որ կենդանիների մեջ եղել են Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Նախաձեռնության անդամները իրավապահներից պահանջում են քրեական գործ հարուցել և քննություն իրականացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում