Ու՞մ է պատկանում Չարենցավանում պայթած գազալցակայանը և ո՞վ կկրի պատասխանատվությունը

Ու՞մ է պատկանում Չարենցավանում պայթած գազալցակայանը և ո՞վ կկրի պատասխանատվությունը

1in.am-ի հետ զրույցում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ անդրադառնալով Չարենցավան քաղաքում տեղակայված գազալցակայանի պայթյունի դեպքին, ասել է.«Այնպիսի հզոր պայթյուն էր, որ անհնար էր՝ մարդ չտուժեր: Լավ է, որ գիշերվա ուշ ժամ էր, թե չէ հնարավոր էր՝ ավելի շատ մարդ տուժեր: Սա չարյաց փոքրագույնն էր»,-հավելելով՝ որ ինքը դեպքի վայրում է եղել:
Ինչ վերաբերում է վարկածներին, ապա քաղաքապետն ասաց, որ այս պահին դրա մաիսն խոսել հնարավոր չէ: «Դեպքի վայրում էին ԱԻՆ համապատասխան ծառայությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը, և նրանք էլ կպարզեն, թե ինչն է եղել պատճառը»:
Կայքի տեղեկություններով՝ Չարենցավանի նշված գազալցակայանը պատկանում է գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:
Քաղաքապետ Շահգալդյանը կայքի հետ զրույցում ասաց, որ ինքը չգիտի, թե գազալցակայանի իրական տերն ով է, սակայն այն գրանցված է նախկին պատգամավոր Ռուբեն Թովմասյանի որդու՝ Ռոբերտ Թովմասյանի անունով: «Ռուբեն Թովմասյանի որդու անունով է ընկերությունը, բայց թե այն իրականում ում է պատկանում, ով է դրա իրական սեփականատերը, ես չգիտեմ: Անուններ չեմ լսել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս գազալցակայանը տեղակայված է քաղաքի գրեթե կենտրոնում՝ Եսայան փողոցում: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, թե գազալցակայանները բնակելի տարածքներից որքան հեռավորության վրա պետք է կառուցվեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում