Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 28-ին կքննեն ՀԱԿ ակտիվիստների բողոքները
Նմանատիպ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կքննի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի բողոքներն՝ ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի, հաղորդում է «ՓԱՍՏԻՆՖՈ» գործկալությունը:
Նրանց պաշտպան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում պահանջում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:
Հիշեցնենք, որ այդ դատարանը ՀԱԿ երիտասարդներին դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:
Բոլոր 4 ամբաստանյալները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում