«Հայկական ժամանակ». Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի հնարավոր միջնորդության մասին տեղյակ չեն
Նմանատիպ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Ս. Տոուզյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ ինքը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի հնարավոր միջնորդության մասին տեղեկության չի տիրապետում:
Երեկ մամուլում գրվել էր, որ հնարավոր է’ հենց առաջիկա քառօրյայում խորհրդարանը քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար: Վարդան Օսկանյանի գործը ԱԱԾ-ում, ինչպես տեղեկացրել է թերթը, տևական ժամանակ սառեցված վիճակում էր: Ինքը’ Օսկանյանը, թերթի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Եթե որևէ նորություն ունենաք այդ գործից, ինձ էլ ասեք»: Աժ հանրապետական պատգամավորները ևս երեկ պնդում էին, թե որևէ տեղեկություն չունեն, որ առաջիկա քառօրյայում կքննարկվի Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: ԲՀԿ-ականներն էլ էին նույնը պնդում: