Էստոնիայի խորհրդարանի խոսնակը մտադիր է գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ
Նմանատիպ
Սեպտեմբերի 25-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի հետ:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Էստոնիայի միջև միջպետական հարաբերությունների ընթացքի կապակցությամբ’ կարևորելով միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակն իր մտադրությունը հայտնեց գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ձեռք բերվեց առաջիկայում փոխադարձ այցեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն:
Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում