«Հայոց աշխարհ». Ընդդիմությունը զօրուգիշեր մտածում է ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին
Նմանատիպ
Տարբեր մարդիկ տարբեր բաներ են սիրում, իսկ ահա հայրենի ընդդիմությունն էլ ժամանակավոր հանձնաժողովներ է սիրում։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։
«Չի ուտում, չի խմում, անգամ չի քնում, զօրուգիշեր մտածում է ինչպես իրագործել խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու այնքան փայփայած նպատակը։
«Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում երազում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հակակոռուպցիոն հանձնաժողով։
Իսկ ամռանը, եթե չեք մոռացել, ընդդիմադիր խմբակցությունները ոչ թե հանգստի, այլ դարձյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին էին մտածում։ «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով անգամ ստորագրահավաք նախաձեռնեցին, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի եւ քննարկեն հանձնաժողովի հարցը։
Իսկ ահա ՀԱԿ խմբակցությունը նախընտրական շրջանում գերադասում է վերադառնալ ծեծված թեմային, որը ընտրողների շրջանում իր «գրավչությունը» չի կորցրել, ավելին՝ կոնգրեսը ակնհայտորեն հույսեր է փայփայում, որ կկարողանա իր նոր նախաձեռնությամբ սեփական վարկանիշը զրոյական կետից փոքր-ինչ տեղաշարժել…»,- այն մասին գրում է «Հայոց աշխարհը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում