«Հրապարակ». «Արմավիա» ընկերությունը վաճառվու՞մ է
26/09/2012 10:41
Նմանատիպ
«Հրապարակի» տեղեկություններով, «Արմավիա» ընկերությունը սեփականատեր Միկա Բաղդասարովը վաճառում է մի իտալական ընկերության:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը, բայց օրերս նա իտալացիներին բերել է իր գրասենյակ եւ ծանոթացրել աշխատակազմի հետ:
Նրա խորհրդական ժասմեն Վիլյանն ասաց. «Չէի ասի, որ ամբողջությամբ վաճառված է, բայց Բաղդասարովը երբեք չի բացառել, որ կարող է ինչ-որ պահի ընկերությունը վաճառել: Ընդհանրապես նա այդպիսի քաղաքականություն ունի՝ զարգացնել ինչ-որ մի անհայտ ընկերություն եւ վաճառել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում