«Մեծ սաղավարտ»-ի երկրորդ փուլ. Լ.Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վ.Անանդի հետ

«Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլի երկրորդ տուրում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Վիշվանաթան Անանդի հետ:

Երկու տուրերի արդյունքում Լ.Արոնյանը վաստակել է չորս միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Կարուանան:

Երրորդ տուրում, Արոնյանի մրցակիցը կլինի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում