«Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլի երկրորդ տուրում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Վիշվանաթան Անանդի հետ:
Երկու տուրերի արդյունքում Լ.Արոնյանը վաստակել է չորս միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Կարուանան:
Երրորդ տուրում, Արոնյանի մրցակիցը կլինի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը: