Սիրիայի մայրաքաղաքում ուժեղ պայթյուններ են որոտացել. Իրանցի լրագրողը սպանվել է դիպուկահարի կրակից

Իրանական PressTV-ի թղթակից Մայա Նասերը դիպուկահարի կրակից սպանվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, հաղորդում է իրանական աղբյուրը:

Իրանական PressTV կայքը նաև տեղեկացնում է, որ երկու ուժգին պայթյուն են որոտացել Դամասկոսում: Պայթյունները տեղի են ունեցել այսօր առավոտյան՝ Օմայանների հրապարակում: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել աշխատակազմի ղեկավարի շտաբի մոտ, իսկ մյուս թիրախը եղել է Սիրիայի բանակի գլխամասային գրասենյակի շենքը:

Պայթյուններին հաջորդել են կրակոցներ Սիրիայի մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում