ԱԺ պատգամավոր. Մարտի 1-ի առաջին զոհը պետք է Տեր-Պետրոսյանը լիներ
Նմանատիպ
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որի մեջ վերջինս հերթական անգամ սուր քննադատել էր իշխանություններին և գործող նախագահին, իսկ կառավարության հասցեին հնչեցրած սուր քննադատությունը Լևոն Տեր-Պետրոսյանը որակել էր որպես «ժողովրդին ծաղրել»։
«Ես շատ եմ ցավում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջինն է ծաղրել մեր ժողովրդին: 95-ին անօրեն, ոչ հանրաքվեի միջոցով պարտադրվեց մեզ Սահմանադրություն, որը չկարողացավ կատարել այն դերակատարությունը, որը պարտավոր էր: Հակակշիռների, զսպումների մեխանիզմներ չստեղծվեցին: Այսօրվա նախագահականի, մեկ անձի ձեռքում՝ գործադիրի ձեռքում կենտրոնացված իշխանության հեղինակը, ըստ էության ավազակապետության հեղինակը հենց ինքն է: Առաջինը հենց ինքն է ծաղրել, ու Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրա աշակերտներն են», – Aravot.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը, իսկ այն հարցին, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանը բարոյական իրավունք ունի քննադատելու Սերժ Սարգսյանին, ընդդիմադիր պատգամավորն ասել է «Բարոյական իրավունք կունենար միայն այն ժամանակ, երբ մարտի 1-ին իր տանից դուրս գար եւ լիներ ժողովրդի հետ: Առաջին զոհը պետք է ինքը լիներ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում