3.1 C
Yerevan

Միասնության խորհրդանիշ. Համահայկական 6-րդ խաղերի ջահն անցավ Շահումյանի շրջանով

Նմանատիպ

Հրապարակվել է Անվտանգության խորհրդի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը (տեսանյութ)

Անվտանգության խորհրդի գրասենյակը, ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ....

Ես հավատում եմ Հայի հավիտենականությանը, որ Հայն է Հայքի տերը և Հայն էլ կմնա․․․

Կային ժամանակներ, երբ Հայ վաճառականները գրավել էին աշխարհը։ Չինաստանից...

Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ միշտ պետք է լինենք զինված և միշտ պատրաստ պատերազմի

Հայաստանն, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված, այնպիսի մի խաչմերուկում է,...

Հունիսի 5-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտնվող զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրում տեղի ունեցավ Համահայկական վեցերորդ խաղերի ջահի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին զինվորականներ, Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր:

Համահայկական վեցերորդ խաղերի ջահը վառվել է մայիսի 8-ին Շուշիում: Ջահակիրը սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանն էր, ով ջահը փոխանցեց Համահայկական 6-րդ խաղերի մասնակից, ապագա զինվոր եւ մարզիկ Լեւոն Պողոսյանին: Շահումյանի շրջանից ջահն ուղեւորվեց Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաք, այնուհետ կշրջի ՀՀ քաղաքներով:

Միջոցառմանը ներկա կորպուսի հրամանատար գեներալ Պողոս Պողոսյանը ողջունեց եւ շնորհավորեց Համահայկական վեցերորդ խաղերի ջահի հանձնման արարողության մասնակիցներին: «Այս խաղերի կարգախոսն է ՝ սպորտով՝ միասնությամբ: Խաղերի գաղափարն է՝ մեկ ազգ, մեկ հայրենիք: Եւ չափացանք կարեւոր ու խորհրդանշական է, որ ջահի հանձնման արարողությունը տեղի է ունենում հենց Շահումյանի շրջանի զորամասերից մեկում տեղակայված զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրում», ընդգծեց նա իր խոսքում: Գեներալն ընդգծեց նաեւ, որ ավագ ընկերների ազատագրած հողն այսօր հուսալիորեն պաշտպանում են սահմանում կանգնած զինվորները: «Ես հաջող ընթացք եմ ցանկանում խաղերին: Վստահաբար կարող եմ ասել՝ այս խաղերում պարտվողներ չեն լինելու», ընդգծեց նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը: «Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական օրը ողջույնի խոսքով դիմել ձեզ: Այս տարի Համահայկական խաղերի ջահն առաջին անգամ է անցնում Ծարի պատմական իշխանության տարածքով, որն այսօր կոչվում է Շահումյանի շրջան: Սա հատկանշական է հատկապես այս տարի, քանի որ հիմա շարունակվում է Արցախը Մայր Հայաստանին կապող մայրուղու շինարարությունը, որի համար միջոցներ են հավաքվել ամբողջ հայությունից: Այս ճանապարհը, որով այսօր անցնում է Համահայկական խաղերի ջահը, հիրավի աշխարհասփյուռ հայերի, Մայր Հայաստանի ու Արցախի միասնականության լավագույն դրսեւորումներից է», ընդգծեց վարչակազմի ղեկավարն իր խոսքում: Նա շնորհավորեց խաղերի բոլոր մասնակիցներին ու խաղերին հաջող ընթացք ցանկացավ:

Ելույթով հանդես եկավ նաեւ զորամասի աշխատակից Ալվարդ Վարդանյանը: «Հատկանշական է խաղերի անցկացումն այս տարի, երբ մենք նշում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: 100 տարի առաջ մեզ ցանկացել են ոչնչացնել, բայց 100 տարի անց մենք կանք եւ միասնական ենք», ընդգծեց նա:

Նոր Ղարաչինար համայնքի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալահվերդյանը ողջունեց բոլոր ներկաներին: «Այս ջահը մի օր կբոցավառվի Արեւմտյան Հայաստանում», ասաց նա իր խոսքում եւ ընդգծեց Մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնության կարեւորությունը:

Ելույթով հանդես եկավ նաեւ զորամասի զինծառայող, շարքային Դավիթ Շահվերդյանն, ով ընդգծեց, որ այս ջահը ոչ թե միայն կրակ է, այլ միասնության խորհրդանիշ:
Այնուհետ Եղեգնուտ համայնքի մշակույթի ակումբը ներկայացրեց պարային կատարումներ եւ երգեր:

Թամարա Գրիգորյան

spot_img
spot_img