«Հրապարակ». ԲՀԿ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությունում փոփոխություններ է ձեռնարկում
27/09/2012 09:56
Նմանատիպ
Նախագահական ընտրություններին շեմին ԲՀԿ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությունում փոփոխություններ է ձեռնարկել: Ըստ ԲՀԿ-ում շրջանառվող լուրերի’ ղեկավարությունը մասնավորապես դժգոհ է լրատվականի ոչ հստակ ընդդիմադիր կեցվածքից, նյութերի որակից: Պահանջը սա է’ պետք է լրատվականը սուր լինի’ երկրի սոցիալական վիճակին համահունչ: Պետք է գերակշռեն կառավարությանը քննադատող նյութերը, որպեսզի արդարացված լինի իրենց պահանջը վարչապետին փոխելու վերաբերյալ: Այս համատեքստում չի բացառվում, որ փոխվի նաև լրատվականի ղեկավարը, ու որոշ լրագրողներ, որոնք իրենց տեղը կզիջեն ավելի սուր գրիչ ունեցողներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում