«Ժողովուրդ». Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին արձակուրդ են պարտադրել
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին 2012թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ տրամադրվել է չվճարվող արձակուրդ: «Ժողովուրդ»-ը փորձել է Կ. Շահգալդյանից տեղեկանալ, թե ինչով է պայմանավորված նման արձակուրդի պարտադրումը, քանի որ նա վերջերս էր վերադարձել արձակուրդից: «Ձեր ինչ գործն է’ ես ինչի եմ գնում արձակուրդ: Դա քեզ ինչի՞ ա հետաքրքրում: Անհրաժեշտ է, գնացել եմ, ու դա իմ անձնական հարցն ա, լրագրողների հետ չեմ քննարկում: Ու հետո, աղջիկ ջան, ինձ ոչ մեկն էլ չի ուղարկել արձակուրդ, ես եմ ցանկություն հայտնել: Ինձ հանգստանալ է պետք»,-նշել է մարզպետը: Հարցին, թե երբ կվերադառնա, պատասխանել է. «Դե էսօր են ուղարկել: Եթե հավուր պատշաճի կընդունեք’ հոկտեմբերի 15-ին’ առավոտյան 9 անց 00-ին»: Թե ինչու էր մարզպետն այդպես ագրեսիվ դժվար չէ ենթադրել, գուցե անվերադարձ արձակուրդ է պարտադրվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում