«Ժամանակ». Նախկին 32.200-ի փոխարեն, նվազագույն աշխատավարձը կլինի 35 հազար դրամ
27/09/2012 10:28
Նմանատիպ
2013 թվականին նվազագույն աշխատավարձը կլինի 35 հազար դրամ՝ ներկա 32.200-ի փոխարեն։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նման որոշում է ընդունվելու կառավարության այսօրվա նիստում։ Այդպիսով ՀՀ կառավարությունը դիմագրավելու է ճգնաժամի երկրորդ ալիքը, որի մասին վերջերս շատ է խոսվում։ Ի դեպ, արդեն Երեւանում 100 դրամով հաց հնարավոր չէ գնել. Քաղաքացիներն ահազանգում են, որ նախկինում 100 դրամանոց սեւ հացը 120 դրամ է դարձել։ Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 72.500 դրամ, որը մերժվեց»,- գրում է «Ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում