Չարաշահումների մասին տեղեկություններն ուղարկել դատախազություն. Լ .Զուրաբյան
08/06/2015 13:02
Նմանատիպ
Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց «Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման նախագիծը նիստերի օրակարգ մտցնելու հարցը: Այն նիստերի օրակարգ ընդգրկելուն կողմ քվեարկեց 43, դեմ՝ 62, ձեռնպահ 1 պատգամավոր:
Որոշման նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը: Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի գազի հանձնաժողովի աշխատանքի արդյունքում գազամատակարարման ոլորտում հայտնաբերված չարաշահումների մասին հաղորդում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում