Էդ մարդը չի հասկանում իր առաքելությունը. Արսեն Բաբայանը պիտի ներողություն խնդրի. (տեսանյութ)

Բյուջեի կատարողականի քննարկումից հետո ԱԺ լրատվական ծառայության պետն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ պատգամավորն անգրագետ ու զավեշտալի հարց է տալիս: ԱԺ-ում   անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Արսեն Բաբայանը պատգամավորներից պետք է ներողություն խնդրի:

«Ես ուզում եմ հասկանալ, թե մեր  ԱԺ-ի աշխատողը կոչված է մեր աշխատանքը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, էդ մարդը չի հասկանում իր առաքելությունը, դերն ու նշանակությունը,  չի նշվում, թե ո՞ր պատգամավորն է անգրագետ հարց տվել, զավեշտալի բան ասել, այսինքն՝ դա վերաբերում է բոլոր պատգամավորներին: Ես պատասխան եմ ակնկալում և ինքը ներողություն պիտի խնդրի բոլորից»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: 

 ԱԺ նախագահը պատասխանեց, որ կընթերցի դա, և  համապատասխան միջոցառումներ կլինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում