Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին փոխնախագահին

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին փոխնախագահին

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին փոխնախագահ Համիդ Բաքայիին, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր Մահմուդ Ահմադինեժադի կառավարման ժամանակ:

ԻՌՆԱ գործակալությունը, վկայակոչելով դատական իշխանությունների ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի Եջեհիին, հաղորդում Է, որ Բաքային, որը, բացի փոխնախագահի պաշտոնից, գլխավորում Էր Ահմադինեժադի վարչակազմը, ձերբակալվել Է հունիսի 8-ին: Ձերբակալության պատճառը չի նշվում:

Ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, սա Ահմադինեժադի (լիազորությունների ժամկետը լրացել Է 2013 թվականին) կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջին ձերբակալությունը չԷ: Հունվարին մյուս նախկին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմին դատապարտվել Էր հինգ տարվա բանտային կալանքի եւ խոշոր դրամական տուգանքի: Դատավճռի մանրամասները եւ հանցագործությունների հոդվածները չեն հրապարակվել:

Իր կոշտ արտաքին քաղաքականությամբ հայտնի նախկին նախագահի քաղաքական հակառակորդները նրա գլխավորած կաբինետին մեղադրում Էին մեծ չափերի հասնող կոռուպցիայի մեջ, նշում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում