Լ.Ալոնյանը երկրորդ տեղով է ընթանում «Մեծ սաղավարտ» մրցաշարում
27/09/2012 12:31
Նմանատիպ
Սան Պաուլոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտ» մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել Ֆրանցիսկո Վալեխոյի հետ խաղը: Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ և Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին զույգերը նույնպես ավարտել են ոչ ոքի արդյունքով:
Ամփոփելով արդյունքները՝ նշենք, որ առայժմ միանձնյա առաջատարն է Կարուանան, ով իր ակտիվում ունի 7 միավոր: Լևոն Արոնյանը 5 միավորով երկրորդ տեղում է, իսկ Կառլսենը 4 միավորով եզրափակում է եռյակը: Այնուհետև գալիս են Անանդը՝ 3, Վալեխոն՝ 2, Կարյակինը՝ 1 միավորներով:
4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Մագնուս Կառլսենը, Կարուանան կխաղա Վալեխոյի, իսկ Կարյակինը՝ Անանդի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում