Ոստիկանները հայտնաբերել են մոխիր, օղու շիշ և արնանման հետքերով տոպրակ, սակայն Խոսրովի արգելոցից դուրս

Սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:

Սեպտեմբերի 26-ին «hetq.am» ինտերնետային կայքէջում տեղադրված տեսանյութի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս’ Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ և պոլիէթիլենային տոպրակ’ արնանման հետքերով:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում