Զուրաբյանը զգուշացրեց՝ ՀՅԴ- ի հետ համագործակցողները վատ վախճան են ունենում, Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց ՀՀՇ-ի կեղծարար անցյալը (տեսանյութ)

Զուրաբյանը զգուշացրեց՝ ՀՅԴ- ի հետ համագործակցողները վատ վախճան են ունենում, Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց ՀՀՇ-ի կեղծարար անցյալը (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր «Հանրաքվեի մասին» օրենքի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկել է «խաղալ  խաղի ազնիվ կանոններով», այն է՝ հավասար պայմաններ ստեղծել հանրաքվեին «այո» կամ «ոչ» մոտեցումների տարածման, արտահայտման համար.

«Պետք է ստեղծվեն, ոչ թե մասնակիցների, այլ «այո»-ի և «ոչ»-ի ընտրարշավների համար, այլապես դուք խախտում եք հանրաքվեի մաքրությունն ու լեգիտիմությունը: Այս դեպքում կարող են ստեղծվել դաշինքներ: Հիմա դուք առաջարկում եք երեսունական անվճար րոպեներ ունենալ Հանրային հեռուստաընկերությամբ և հանդես գան միայն խմբակցությունները երկուական րոպեով: Ստացվում է՝ արտախորհրդարանական ուժերին ու ՀԿ-ներին դեն նետեցիք: Կամ՝ եթե օրինակ «այո»-ի կողմնակիցները 5-ը  լինեն, «ոչ»-ինը՝ մեկը, ապա օրական 10-ը րոպե կխոսեն «այո»-ի կողմնակիցները, իսկ «ոչ»-ինը՝ 2 րոպե,  այս դեպքում խախտվում է հավասարության սկզբունքը: Սա օրենք է, որ ապագա բոլոր հանրաքվեների համար է գործելու»:

Այս համատեքստում Զուրաբյանը ՀՅԴ-ին մեղադրեց միայն մեծամասնության հետ օրենսդրական նախաձեռնությունը   համաձայնեցնելու մեջ՝ եզրակացնելով. «ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն դաշնակցել են ոչ միայն սահմանադրական բարեփոխումներին այո ասելու գործում, այլև այդ «այոն»  կեղծելու ու ոչ լեգիտիմ Սահմանադրություն ունենալու: Բայց ասեմ՝ ՀՅԴ-ն ում հետ համագործակցել է, այդ ուժերը հետո  շատ վատ վախճան են ունեցել»:

Արծվիկ Մինասյանն ի պատասխան նշեց, որ ընտրակեղծարարության մեջ մասնագիտացված լինելով՝  բարոյական իրավունք չունեն Դաշնակցության հասցեին մեղադրանքներ  հնչեցնելու,   որի համար հիմքեր չկան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում