Նույն սխալները կրկնվում են.Փոխոստիկանապետը պատասխանատվության պակասի հետևանքների մասին (տեսանյութ)
Նմանատիպ
Հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման մտավոր սեփականության դեմ կատարվող հանցագործությունների ու թրաֆիքինգի դեմ պայքարում ԿՀԴՊ գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատանքի համակարգման խնդիրներն էին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նախ անդրադարձավ ծառայությունների աշխատանքում դեռևս առկա բացթողումներին ու թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների նշանակությունը:
Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հնչեղություն ստացած հանցագործությունների բացահայտման աշխատանքներին և մի շարք այլ հրատապ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
Գործնական պարապմունքը շարունակեցին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը և Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Պարապմունքի ընթացքում ըստ ոլորտների և ուղղությունների մանրամասնվեցին ստորաբաժանումների խնդիրները, աշխատանքի մեթոդներն ու եղանակները, կոնկրետ դեպքեր ու իրավիճակներ վերլուծելով՝ տրվեցին համապատասխան ցուցումներ հանցագործությունների հակազդման և բացահայտման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում