«Առավոտ». Գալու եմ Երևան և իմ Դիարբեքիր քաղաքի անունից ծաղիկներ եմ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակին. Դիարբեքիրի քաղաքապետ
Նմանատիպ
Թուրբիայի Դիարբեքիր քաղաքի քաղաքապետ, քուրդ գործիչ Օսման Բայդեմիրը որոշէլ է’ հենց իր վրայից հանվի երկրից դարս գալու արգելքը, առաջինը գալու է Հայաստան. «Գալու եմ Երևան և իմ Դիարբեքիր քաղաքիս անունից ծաղիկներ եմ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, որպեսզի ցույց տամ, թե որքան եմ տխրում տեղի ունեցածի համար, և զոհերին փոխանցեմ, որ նոր սերունդը դեմ է, չի ընդունում անցյալի ոճրագործությունը»: Մեկ այլ երազանք էլ ունի քուրդ գործիչը. «Երազում եմ, որ Թուրքիայում կառուցվի Թուրքիայի բոլոր ազգերի’ հայերի, ասորիների, սիրիացիների, հույների, քրդերի և այլոց համար ընդհանուր ցավի մի հուշարձան, որի շուրջ կհավաքվեն բոլոր էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչները, և միասին կարտասվենք մեր զոհերի ու մեր ցավի համար: Այս տարածաշրջանը այլևս երբեք չպետք է ողբերգություն տեսնի, չպետբ է ընդհանրապես ցավ ապրի, դրա համար պետք է հաղթահարել ցավն ու վրեժը: Երբ Դիարբեքիրը լքեցին հայերը, սիրիացիները և մյուսները, մենք հսկայական կորուստ ունեցանք, կորցրինք այս տարածքի խաղաղությունը, որն այլևս չվերադարձավ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում