«Հայկական ժամանակ». ՀԱԿ չորս ակտիվիստների գործով ցուցմունք տված Ալեքս Միրզոյանը թմրամոլ է
Նմանատիպ
Օգոստօսի 17-ին Երևանում կալանավորվելէ ԱՄՆ քաղաքացի Ալեքս Միրզոյանը: Վերջինիս անձը հետաքրքիր է այնքանով, որ նաև նրա ցուցմունքների հիման վրա’ ՀԱԿ չորս երիտասարդներ երկու ամիս առաջ դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:
Մինչև երեկ ՀՀ իրավապահներն այս լուրը ճշտելու «ՀԺ» թղթակցի հարցումներին տալիս էին ժխտողական պատասխան: Երեկ, սակայն, ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին հայտնել են, որ Միրզոյանը օգոստոսի 17-ից կալանավորված է իրենց քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (մաքսանենգություն, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ) և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ): Այսօր, ժամը 12.00-ին վերաքննիչ դատարանը կսկսի դատապարտված երիտասարդների բողոքի քննությունը: «Հուսանք, որ թմրամոլ վկայի ցուցմունքները վերաքննիչ դատարանն առնվազն կասկածի տակ կառնի»,- հավելել է թերթը: