«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Օլանդի հրավերով կմեկնի Ֆրանսիա
28/09/2012 08:25
Նմանատիպ
Նոյեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը Ֆրանսուա Օլանդի հրավերով կմեկնի Ֆրանսիա: Նախագահական նախորդ ընտրություններից առաջ նա մեծ տուրնեի էր ԱՄՆ, որտեղ հանդիպեց Քոնդոլիզա Ռայսի, Դիկ Չեյնիի, Գեյթսի հետ, հետո մեկնեց Բրյուսել, ապա’ Ֆրանսիա: «Կլինի՞ նման տուրնե այս անգամ ևս» հարցին նախագահականին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրները պատասխանեցին’ ոչ: Աչքները երևի վախեցած է. Սերժ Սարգսյանը գնացել էր մի Հայաստանից, վերադարձավ մեկ այլ Հայաստան’ նրան կազմ-պատրաստ սպասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը’ որպես իրական այլընտրանք: Նոյեմբերին Սարգսյանը կայցելի միայն Ֆրանսիա: Չնայած ասում են’ այցը պարիտետային է. այս օրերին Ֆրանսիայում էր Հեյդար Ալիևը: Լավատեղյակները պնդում են, որ այցը կունենա շատ հետաքրքիր դետալ, ինչի մասին նախօրոք չեն ուզում խոսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում