«Հայացք». Փայլակ Հայրապետյանը կրկին մեկնել է Փարիզ
28/09/2012 08:27
Նմանատիպ
«Հայաստան» հանրախանութի սեփականատեր, գործարար Փայլակ Հայրապետյանը կրկին մեկնել է Փարիզ: «Հայացքի» նախորդ համարներից մեկում գրվել էր, որ նա մեկնել էր Փարիզ, այնտեղից էլ Աֆրիկա’ ալմաստի հայտնի գործով որոշ հանգամանքներ պարզելու: Փ.Հայրապետյան-Աշոտ Սուքիասյան հակամարտության արդյունքում 12 մլն դոլար «կորցրած» Հայրապետյանը նախանձելի համառությամբ փորձում է լուծել այս կնճռոտ հարցը: Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ’ այս անգամ նա Փարիզ է մեկնել հանդիպելու բոլորովին այլ մարդկաց’ ալմաստի գործով Ա.Սուքիասյանի ռուս գործընկերների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում