«Մարդը, ով մերն էր ու մեր կողքին». Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

«Մարդը, ով մերն էր ու մեր կողքին». Հուշ երեկո՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Արդեն ութերորդ տարին անընդմեջ, ձևավորված ավանդույթի համաձայն, «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբը ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպում է միջոցառում:  Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Հուշ երեկոյին ներկա էին երջանկահիշատակ վարչապետի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր: Միջոցառման շրջանակում վարչապետի մտերիմները հուշեր են պատմել Անդրանիկ Մարգարյանի մասին և ընդգծել, որ կազմակերպված միջոցառումն, ըստ էության, ևս մեկ առիթ է` խոսելու մեծ հայրենասերի, ազգային ու պետական մտածողության տեր անհատի մասին, ում համար անչափ թանկ էր հայոց հողն ու երկիրը:

Ծննդյան 64-ամյակին նվիրված երեկոյի շրջանակում ցուցադրվել է նաև Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության մասին պատմող, Արթուր Գևորգյանի հեղինակած «Մարդը, ով մերն էր ու մեր կողքին» տեսաֆիլմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում