Malaysia Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրԷջք Է կատարել Մելբուռնում

Malaysia Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրԷջք Է կատարել Մելբուռնում

Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում Էին 300-ից ավելի ուղեւորներ, արտակարգ վայրԷջք Է կատարել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Airbus 330 օդանավը Մելբուռնից թռչում Էր Քուալա Լումպուր: Ինքնաթիռը հարկադրված Է եղել օդանավակայան վերադառնալ թռիչքից անմիջապես հետո շարժիչներից մեկի բռնկման պատճառով:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

2014 թվականին երկու խոշոր ավիաաղետ Է տեղի ունեցել Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռների հետ: Հուլիսի 17-ին «Բոինգ-777» մարդատար ինքնաթիռը, որը MH17 չվերթն Էր իրականացնում Ամստերդամից Քուալա Լումպուր, աղետի Էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Զոհվել Էին օդանավում եղած բոլոր 298 մարդիկ:

Մարտի սկզբին անհետ կորել Էր ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ: «Բոինգ-777»-ը, որում եղել 239 մարդ, Քուալա Լումպուրից Պեկին Էր մեկնել մարտի լույս 8-ի գիշերը: Որոշ ժամանակ անց օդանավն անհետացել Էր ռադարների Էկրաններից: Ենթադրվում Է, որ ինքնաթիռը ուղղություն Է վերցրել Հնդկական օվկիանոսի հարավային մաս, որտեղ աղետի Է ենթարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում