Ռ.Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ
Նմանատիպ
Այսօր լրացել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ վեցնելու ժամկետը: Նա դիմումը հետ չի վերցրել, և այլևս պատգամավոր չէ: Այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ռ.Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը խորհրդարանում ընթերցվել էր սեպտեմբերին 5-ին, և Ազգային Ժողովի կանոնակարգի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը կարող է դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում:
ԱԺ-ն պարզաբանել էր նաև, որ կանոնակարգի 35-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, 15-օրյա ժամկետի հաշվարկից պետք է հանվեն ոչ աշխատանքային’ տվյալ դեպքում տոնական, հիշատակի և հանգստյան օրերը: Այս հաշվարկից հետո միայն համարվեց, որ Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ, մինչդեռ հանրությունն ավելի վաղ էր սպասում այս իրադարձությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում