Գարիկ Բարսեղյան. Բաքու ենք գնում ոսկե մեդալի ակնկալիքով
12/06/2015 12:04
Նմանատիպ
Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերից առաջ, ազատոճային ըմբիշ, 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոզնե մեդալակիր, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ թիմն Ադրբեջան է գնում է մեդալների ակնկալիքով.
«Բոլորս էլ Բաքու գնում ենք ոսկե մեդալների ակնկալիքով: Չենք վախենում մեր հակառկորդ ադրբեջանցիներից, թող իրենք մեզնից վախենան .մենք հայ ենք, իսկ հայ ազգը միշտ հաղթող է եղել»:
Խոսելով իր մրցակիցների մասին նա ասաց, որ չի կարելի ինչ-որ մեկին թերագնահատել.. «Բոլորն էլ ուժեղ են. տեսնենք գորգը ցույց կտա՝ ինչպես կլինի: Պետք է ցույց տանք մեր ուժը, բարձրացնենք մեր դրոշը և ուրախացնենք մեր ազգին»:
Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրեսի»
Հետևեք մեզ նաև Telegram-ում