Զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալում
Նմանատիպ
Աշտարակից Տավուշ վերադարձող զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայող Գրիգորի Կիրակոսյանը հոսպիտալում մահացել է: Այս մասին HayNews.am-ին հայտնեց ՊՆ քննչական վարչության հասարակայնության և կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Վերջինս հայտնեց, որ զինծառայողի մահը գրանցվել է երեկ ժամը 21.25-ին:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում սեպտեմբերի 24-ին ժամը 16.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Արմենա» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Զինծառայողներից 19-ամյա Գոռ Գնելի Գալստյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել էր Սեպտեմբերի 25-ին:
Շարքայիններ՝ Վահե Հարությունի Խաչերյանի, Արգիշտի Արմենի Շահվելյանի, Գեղամ Արտակի Սահակյանի, Հայկ Անդրանիկի Բերտիզլյանի, սերժանտ Նարեկ Հայկի Ղևոնդյանի, կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Հովակիմյանի և ավագ լեյտենանտ Արսեն Գագիկի Երիցյանի վիճակը բավարար է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում