Ուկրաինան ներդրումային խորհրդաժողով Է անցկացնելու ԱՄՆ-ում. Յացենյուկ
Նմանատիպ
Ուկրաինան հուլիսի 13-ին ներդրումային խորհրդաժողով կանցկացնի ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կառավարության հունիսի 12-ի նիստում հայտնել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը: «Մենք կանցկացնենք ներդրումային խորհրդաժողով, որին կմասնակցեն ամերիկյան ընկերությունների 130-ից ավելի ներկայացուցիչներ»,-ասել Է Յացենյուկը:
Նա հանձնարարել Է տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարին՝ «պատշաճ մակարդակով» նախապատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք համաժողովին: «Մենք մտադիր ենք ներգրավել ներդրողների միջոցները եւ երաշխիքներ տալ օտարերկրյա այդ ներդրողներին, որ մեր երկրում բիզնեսի վարման կանոնները փոխվել են, որ ներդրումային մրցույթները բաց են անցկացվում»,-ընդգծել Է Յացենյուկը:
Ուկրաինայի վարչապետը նաեւ հայտարարել Է, որ իր երկիրը չի կարող սպասարկել 40 մլրդ դոլարի պարտքերը, որոնք վերցվել են Վիկտոր Յանուկովիչի նախագահության տարիներին: «Մենք չենք կարող սպասարկել Յանուկովիչի պարտքերը: Դա մի գումար Է, որը մենք ծախսում ենք երկրի արեւելքի իրադրության կապակցությամբ»,-ասել Է վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունն ինքը հայտնել Է Ուկրաինայի վարկատուներին: «ԱՄՆ այցի ժամանակ ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի հետ մենք այդ մասին խոսել ենք մեր վարկատուների հետ: Այդ պարտային լուծը պետք Է վերակառուցվի»,-ընդգծել Է Յացենյուկը: «Մենք այդ պարտքերը չեն մարել ուկրաինացիների գրպանների հաշվին», հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում